ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործընկերների այցը Արդարադատության ակադեմիա

10.12.2019

Դեկտեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին՝ Հարավարևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին, ծրագրերի մենեջեր Ամալյա Վուքերթին, հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին՝ նշելով Ակադեմիայի և IRZ-ի միջև առկա համագործակցության դրական փորձը, ինչը լավ նախապայման է համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար: Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթները, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը: Ռեկտորը նաև առաջարկեց հստակ ուղղություններ, որոնց շուրջ կարելի է նախանշել համագործակցության հետագա քայլերը՝ մասնավորապես Ակադեմիայի ունկնդիրների համար լրացուցիչ վերապատրաստումների ձևաչափով դասընթացներ կազմակերպել՝ ներգրավելով փորձագետներ գերմանական դրական փորձը ուսումնասիրելու համար:

 

Հյուրերն իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին հանդիպման հնարավորության համար և ողջունեցին ռեկտորի առաջարկները, նաև պատրաստակամություն հայտնեցին քննարկված հարցերը տարբեր ձևաչափով միջոցառումների տեսքով իրականացնել 2020 թվականին:
IRZ-ի ներկայացուցիչները նաև շրջեցին Ակադեմիայում: Նրանք չափազանց տպավորված էին շենքային պայմաններով, լսարաններով, տեխնիկական հնարավորություններով: