Տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին Խորհրդի անդամներ Երվանդ Խունդկարյանը, Համլետ Ասատրյանը, Հովսեփ Բեդևյանը, Գևորգ Բաղդասարյանը, Րաֆֆի Ասլանյանը՝ Խորհդի նախագահ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Օրակարգի հաստատումից հետո Խորհուրդը քննարկեց և քվեարկությամբ հաստատեց դատավորների և Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած ու դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման, դատավորների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման, ինչպես նաև դատախազների տարեկան վերապատրաստման և հատուկ ուսուցման 2020 թվականի ծրագրերը:
Խորհրդի անդամները հաստատեցին նաև Ակադեմիայի ունկնդիրներին տարկետում տրամադրելու կարգը: