Օրը քննական է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի աշխատողների համար. անցկացվեց վերապատրաստման արդյունքների գնահատում
06.12.2019
Դեկտեմբերի 6-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման արդյունքների գնահատում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների 2019 թվականի վերապատրաստման դասընթացները կազմակերպվել են 2 խմբով՝ ընդհանուր թվով 14 ունկնդրի համար:
Սահմանված կարգով՝ վերապատրաստումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ: