ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2019

Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ մեկնարկում է «Կանանց համար արդարադատության մատչելիությունը Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ ստանդարտների հիման վրա» խորագրով մենթորային ծրագիրը:

 

Ծրագիրը նախատեսված է դատավորների և դատախազների համար՝ նպատակ ունենալով նպաստել կանանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը: Այն իրականացվելու է մենթորության գործընթացի առանձնահատկությունների հաշվառմամբ: 

 

Ծրագրի շրջանակում որպես մենթորներ հանդես են գալու Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրի վերլուծաբան Լուսինե Սարգսյանը:

 

Ծրագիրն իրականացվելու է դեկտեմբերից՝ վերապատրաստվող խմբի և դասընթացավարի կողմից համատեղ մշակված ճկուն գրաֆիկով: Մենթորային խմբերը ներառելու են առավելագույնը 3 մասնակից:

 

Ծրագիրը հաջողությամբ ավարտած դատավորներն և դատախազները կստանան հավաստագիր: Ծրագրին մասնակցության ժամաքանակը հաշվարկվելու է դատավորների և դատախազների պարտադիր վերապատրաստման ժամաքանակում:

 

Ցանկացողներին խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 29-ը իրենց տվյալները (անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, պաշտոնը) ուղարկել Արդարադատության ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@justiceacademy.am կամ զանգահարել 060-46-00-92 հեռախոսահամարին: