ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Հունգարիա

13.09.2019

Սեպտեմբերի 8-ից 12-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատանքային այցով Հունգարիայում էր: Պատվիրակության կազմում էր նաև Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

 

Հայաստանի պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի գործընկերների կողմից:

 

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կազմակերպվել էին նաև հանդիպումներ Հունգարիայի Գերագույն դատարանում, Բուդապեշտի տարածաշրջանային դատարանում:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հունգարիայի Դատական իշխանության ազգային գրասենյակի նախագահ Տունդե Հանդոն ստորագրեցին հուշագիր՝ իրավական հիմքերի վրա դնելով երկու կառույցների միջև հետագա համագործակցությունը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռքբերեցին հետագա համագործակցության ուղղությամբ քայլեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ: