ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին

04.09.2019

Սեպտեմբերի 4-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների 2019-2020 թթ. արտահերթ ցուցակում ընդգրկված ունկնդիրներին: Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 17 հավակնորդներ (10-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով): Նրանց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին և տևելու է 7 ամիս և 3 շաբաթ՝ մինչև 2020 թ. մայիսի 4-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

 

Ռեկտորն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, անդրադարձավ ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի: Ունկնդիրներին նաև ներկայացվեց Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն:

 

Ունկնդիրները նաև տեղեկացան, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որոնց ընթացքում նրանք ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու: