Արդարադատության ոլորտի փորձագետների այցը Արդարադատության ակադեմիա
Օգոստոսի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին արդարադատության ոլորտի միջազգային և հայաստանյան փորձագետներ Թոմաս Թոմսենը (Իսպանիա), Մովսես Հակոբյանը, Հայկ Ասլանյանը, Բելա Գևորգյանը:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանն ողջունեց «Տեխնիկական աջակցություն Հայաստանի դատաիրավական ոլորտին» ծրագրի փորձագետներին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները:
Թոմաս Թոմսենը ներկայացրեց դատավորի թեկնածուների ուսուցմանը վերաբերող մանրամասներ՝ Ալբանիայի օրինակով, հետաքրքրվեց Արդարադատության ակադեմիայում ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցերով՝ սկսած ուսումնառության ժամաքանակից և ժամկետներից մինչև փորձաշրջանի կազմակերպում և այլն:
Քննարկվեցին ընթացող դատաիրավական բարեփոխումներին և այդ համատեքստում Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: