ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը

29.07.2019

Լույս է տեսել «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի անդրանիկ համարը՝ Ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Առաջին համարը նվիրված է Ակադեմիայի հիմնադրման 5-ամյակին, որում տեղ են գտել ինչպես հայ հեղինակների, այնպես էլ Ակադեմիայի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի գործընկեր կառույցների ներկայացուցիչների գիտական հոդվածները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այսուհետ տարին առնվազն երկու անգամ հանդեսն իր շուրջը կհամախմբի մասնագիտական հիմնախնդիրներով զբաղվող գիտնականների:

 

Հանդեսի հիմնադիրը և հրատարակողը Արդարադատության ակադեմիան է, հանդեսի գլխավոր խմբագիրը Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն է:

 

Հանդեսում հրատարակվելու են ոչ միայն հայրենական և արտասահմանյան գիտնականների և մասնագետների՝ իրավագիտության և հարակից այլ մասնագիտությունների տեսական և գործնական հիմնախնդիրներին վերաբերող հոդվածները, այլ նաև Ակադեմիայի գիտաժողովների և նմանաբնույթ այլ միջոցառումների նյութերը:

 

Հանդեսի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում: