ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հանդիպում-քննարկում Ակադեմիայում անցկացվող դատավորների և դատական ծառայողների վերապատրաստումների վերաբերյալ

19.07.2019

Հուլիսի 19-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին KPMG կազմակերպության ներկայացուցիչները: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ իրականացվող ծրագրի շրջանակում վերոնշյալ կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում ՀՀ սնանկության դատարանի գործունեության արդյունավետության բարելավման նպատակով: Հյուրերի խնդրանքով՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ուսուցման ծրագրերի մշակման առանձնահատկությունները: