ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Եռօրյա սեմինար՝ քաղաքացիական գործեր քննող դատավորների համար

15.07.2019

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում դատական ներուժի զարգացում-քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը» ծրագրի շրջանակում և Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա սեմինար՝ «Արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ քաղաքացիական դատավարական նորմերը» թեմայով: Մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների քաղաքացիական գործեր քննող դատավորներ: Սեմինարին ներկա էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ով իր բացման խոսքում կարևորեց Ակադեմիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցությունը և նշեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու:

 

Սեմինարն անցկացնում էին տեղական փորձագետները, իսկ որպես միջազգային փորձագետ ներգրավված էր Խորվաթիայի հանրապետության Բարձրագույն առևտրային դատարանի դատավոր, դոկտոր Սրդան Սիմաչը: