ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1705

09.06.2026

Աշխատանքային հանդիպում շվեդ գործընկերների հետ

Հունիսի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունեց Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին՝ ծրագրի համակարգող, իրավախորհրդատու, նախագծի թիմի ղեկավար Ալիսիա Մոսեմանին, ծրագրի համակարգող, իրավախորհրդատու Լինա Վալենբերգին, նախագծի համակարգող, Շվեդիայի գլխավոր դատավոր Բյորն Լինդենին, նախագծի ավագ մասնագետ Լիանա Ղազինյանին, նախագծի կրտսեր մասնագետ Ինեսա Ռուբինյանին:


Ռեկտորը ողջունեց հյուրերին, ընդգծեց առկա համագործակցության կարևորությունը և այն խորացնելու անհրաժեշտությունը:
Հյուրերը շնորհավորեցին նորանշանակ ռեկտորին, երախտագիտություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քայլերով շարունակել ընթացիկ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախանշված անելիքները, ուրվագծեցին երկկողմ համագործակցություն ձևավորելու հստակ ուղղություններ: 
 

1704

02.06.2026

Հասանելի է Աննա Մարալյանի, Լիզա Գրիգորյանի, Նարինե Ալեքսանյանի, Անի Վարդանյանի, Անի Կոջոյանի «Գենդերազգայուն դատավարություն» վերնագրով ձեռնարկը

Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է «Իրավունքի կենտրոն» ՀԿ.-ի նախագահ Աննա Մարալյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանի, իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանի, դատահոգեբանական փորձագետ Անի Վարդանյանի, գենդերային հարցերի, կանանց իրավունքների և մեդիա-հետազոտությունների փորձագետ Անի Կոջոյանի՝ «Գենդերազգայուն դատավարություն» վերնագրով ձեռնարկը՝  ներբեռնման հնարավորությամբ:

1703

02.06.2026

Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատախազի թեկնածուների հետ

Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 17 ունկնդիր:
Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս 1 շաբաթ, ներառյալ փորձաշրջանը:


Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք բովանդակային և կազմակերպական հարցեր:
Մասնագիտական պատրաստումը մեկնարկեց հունիսի 1-ին և տևելու է մինչև հունվարի 8-ը:
 

1702

25.05.2026

Ակադեմիան ունի նոր ռեկտոր

Մայիսի 22-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար: Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սուջյանին:


Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արման Թովմասյանը և նախկին ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ակադեմիայի աշխատակազմին ներկայացրին նոր ռեկտորին:


 Տաթևիկ Սուջյանը ողջունեց աշխատակազմի անդամներին և մաղթեց համատեղ արդյունավետ և արգասաբեր աշխատանք:
 

1701

21.05.2026

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ամփոփեց Ակադեմիայի ղեկավարման վերջին 10-րդ տարին

Մայիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Ակադեմիայի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ռեկտորն ամփոփեց Ակադեմիայի ղեկավարման տասնամյա գործունեությունը՝ ներկայացնելով անցած տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, կրթական բարեփոխումներն ու ձեռքբերումները։
Սերգեյ Առաքելյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ակադեմիայի ողջ աշխատակազմին՝ տարիների համատեղ  արդյունավետ աշխատանքի, նվիրումի և կառույցի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։


Աշխատակազմի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին տարիների վստահելի առաջնորդության, ջերմ մթնոլորտի և Ակադեմիայի զարգացմանն ուղղված անդուլ ջանքերի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։

1700

18.05.2026

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 59-րդ կետի համաձայն՝ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցող յուրաքանչյուր հավակնորդ ներկայացնում է ծրագիր՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության ուղղությունների, բովանդակության և ակադեմիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ղեկավարվելով կանոնադրության 54-րդ կետի պահանջով՝ հրապարակում ենք հավակնորդի ներկայացրած ծրագիրը:


Սուջյան Տաթևիկ -  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ. - pdf
 

1699

06.05.2026

ԵԱՏՄ դատարանի դատավորների այցն Արդարադատության ակադեմիա

Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արայիկ Թունյանին, Անդրեյ Զաբարային:
Ռեկտորը ողջունեց հյուրերին՝ մեծապես կարևորելով ԵԱՏՄ դատարանի հետ համագործակցության դրական փորձը:


Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, խոսեցին համատեղ իրականացված և նախանշվող ծրագրերից:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում,մարզասենյակում և հյուրանոցում:

1698

06.05.2026

Ռուս հեղինակավոր իրավաբանների պատվիրակության այցն Ակադեմիա

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 4-ը Երևանում էր ռուս հեղինակավոր իրավաբանների պատվիրակությունը, որի կազմում էին Քրեագետների և քրեաբանների միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանը, «Քրեագետների և քրեաբանների միություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բոդրովը, Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչ Ելենա Անտոնյանը, Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչի տեղակալ Ելենա Կլեշինան, Սարատովի պետական իրավաբանական ակադեմիայի կրթական գործունեության և թվային զարգացման գծով պրոռեկտոր Ալեքսանդր Պերմյակովը:


Այցի շրջանակներում ձեռք բերվեց հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի Վ.Ե. Էմինովի անվան քրեաբանության և քրեակատարողական իրավունքի ամբիոնի վարիչ Ելենա Անտոնյանի հետ, ինչպես նաև ստորագրվեցին համաձայնագրեր «Քրեագետների և քրեաբանների միություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայ Բոդրովի և «Քրեագետների և քրեաբանների միության» Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանի հետ՝ իրավական հիմքերի վրա դնելով կառույցների միջև համագործակցությունը:
Ռուբեն Մարկարյանը հանդես եկավ նաև դասախոսությամբ Ակադեմիայի ունկնդիրների համար:


Հյուրերը հնարավորություն ունեցան ալցելելու Մատենադարան, տեղում ծանոթանալու Մխիթար Գոշի Դատաստանագրքի բնօրինակին, նաև կազմակերպվեց այց 12-րդ դարում հիմնադրված Գոշավանքի համալիր, որտեղ հյուրերը քահանա Տեր Թադեոսի ուղեկցությամբ շրջեցին համալիրով և ծանոթացան Մխիթար Գոշի թողած ժառանգությանը: Շրջայցի ավարտին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Ակադեմիայի հուշամեդալով պարգևատրեց Քրեագետների և քրեաբանների միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանին Հայաստանի պետության և իրավունքի պատմության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արդարադատության ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության համար:
 

1697

05.05.2026

Հայտարարություն. Արդարադատության Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ կանոնադրությամբ՝ Ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:

Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել Կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի փաթեթը՝ համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել ս/թ ապրիլի 30-ից մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ Ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):

Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 22-ին՝ ժամը՝ 16:00, Արդարադատության ակադեմիայի շենքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-60-460079 հեռախոսահամարով:

1696

29.04.2026

Հայտարարություն. Արդարադատության Ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ կանոնադրությամբ՝ Ակադեմիայի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար:
Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:
Ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել Կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի փաթեթը՝ համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված:


Փաստաթղթերը կարող են ներկայացվել ս/թ ապրիլի 30-ից մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ Ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին (հասցե՝ 0054, ք.Երևան, Փիրումյանների 9):


Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 22-ին՝ ժամը՝ 16:00, Արդարադատության ակադեմիայի շենքում:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374-60-460079 հեռախոսահամարով: