
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Արդարադատության ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվեց 2020 թվականի փետրվարի 28-ին: Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: