«Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար» ծրագրի մասին փոխըմբռնման հուշագիր
Արդարադատության ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններ. վերապատրաստում դատախազների համար» ծրագրի իրականացման համար: