Դատական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային կազմակերպություն
Արդարադատության ակադեմիան 2019 թվականի մարտից Դատական ոլորտի մասնագետների ուսուցման միջազգային կազմակերպության (IOJT) անդամ է:
Ակադեմիայի անդամակցության հայտը կազմակերպության գործադիր մարմինը քննարկել և ընդունել է:
Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել ամբողջ աշխարհում դատական ոլորտի մասնագետների համար ուսուցում իրականացնող հաստատությունների աշխատանքներին: Կազմակերպությունն ունի 100-ից ավելի անդամ-ինստիտուտներ՝ աշխարհի շուրջ 80 երկրներից