ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վերապատրաստվում են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչները

28.11.2018

Նոյեմբերի 28-ին մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչների 2018 թվականի վերապատրաստումը: Այս տարի վերապատրաստումն անցկացվում է երկու խմբով, առաջինում ընդգրկված է 25, երկրորդում՝ 27 ունկնդիր՝ Երևանից և մարզերից:

 

Վերապատրաստման ժամաքանակը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչների համար սահմանված է 24 ակադեմիական ժամ: Դասընթացն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն, որն ուղղված է մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործմանը: