ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ավարտական դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտ-քննիչի թեկնածուներին

23.11.2018

Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմներ հանձնելուն: Օրենքով սահմանված կարգով՝ այս խմբում ընդգրկված ունկնդիրների մասնագիտական պատրաստումն անցկացվել է 2018 թվականի ապրիլի 2-ից նոյեմբերի 6-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Տոնական հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց 36 շրջանավարտի, նրանց մի մասն էլ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, նշանակվեցին քննիչի պաշտոնում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, դիմելով շրջանավարտներին, շնորհավորեց նրանց և ներկայացրեց քննիչի աշխատանքի դժվարությունները: «Քննիչի մասնագիտության համար դիպլոմավորված մասնագետ լինելը, իրավական գիտելիքներ ունենալը շատ քիչ է: Իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար քննիչը պետք է օժտված լինի բարոյահոգեբանական մի շարք հատկանիշներով և շարունակական ինքնակրթությամբ զբաղվելու ունակությամբ»,-նշեց Հայկ Գրիգորյանը:

 

Ակադեմիայի ռեկտորը ևս շնորհավորեց շրջանավարտներին և աշխատանքային հաջողություններ մաղթեց նրանց: «Իմ համոզմամբ՝ ամեն մարդ չէ, որ իվիճակի է ընտրել քննիչի մասնագիտությունը, որովհետև ոչ բոլորն են հաղթահարում դժվարությունները: Քրեական արդարադատության համակարգի ողջ կառուցվածքի հիմքում քննիչի գործն է և հենց ձեր իրականացրած աշխատանքի որակից է կախված արդարադատությունն ընդհանուր առմամբ»,-նշեց Սերգեյ Առաքելյանը:

 

Միջոցառման ավարտին նորանշանակ քննիչները նաև հանդիսավորությամբ երդվեցին: