ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների այցը Ակադեմիա

09.11.2018

Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչները՝ իրավախորհրդատու Եվգենյա Ֆեդոտովան և փորձագետ, տնտեսագետ Լորենցո Սիարին:

 

Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ Ակադեմիան մեծապես կարևորում է գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Պրոռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները, ուսումնական գործընթացի առաջնահերթությունները, ուսումնական ծրագրերի մշակման յուրահատկությունները:


Հյուրերը ներկայացրին ՎԶԵԲ-ի գործունեության նպատակները, խնդիրները և պատրաստակամություն հայտնեցին համատեղ դասընթացներ, քննարկումներ անցկացնել Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների համար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ՝ առանձնացնելով հատուկ թեմաներ, խնդրահարույց հարցեր:

 

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում կյանքի կոչել նաև համատեղ այլ նախաձեռնություններ: