Վերապատրաստվում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները
Նոյեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների 2018 թվականի վերապատրաստումը: Առաջին խմբում ընդգրկված է 18 ունկնդիր, ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է անցկացնել վերապատրաստում 58 ծառայողների համար՝ 3 խմբով:
Մեկ շաբաթ տևողությամբ վերապատրաստումն անցկացվում է ուսուցման ծրագրի համապատասխան, որը նպատակաուղղված է ծառայողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը հետևյալ ոլորտներում՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայություն, գործավարություն, վարչարարություն, գաղտնիության ռեժիմի պահպանում, արխիվային գործ և փաստաթղթաշրջանառություն, հոգեբանություն, քրեական դատավարության և քրեական իրավունքի ընդհանուր դրույթներ: Ուսումնառության ժամաքանակը 32 ակադեմիական ժամ է։ Ուսումնառությունն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ միասնական բանավոր քննությամբ: