ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Շնորհավորանք դատախազության աշխատողի օրվա առթիվ

01.07.2018

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյա հոբելյանի առթիվ:

 

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դատախազության աշխատողի օրվա և դատախազության կազմավորման փառահեղ հոբելյանի՝ 100-ամյակի կապակցությամբ: Սա ծանրակշիռ տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի և արժանի վաստակի մասին:


Փաստելով, որ թեև Հայաստանի դատախազությունը ստեղծվել է բարդ ու դժվարին պայմաններում, սակայն ամենօրյա գերլարված, արհեստավարժ և համակարգված աշխատանքով արդեն մեկ դար իր անգնահատելի դերակատարությունն ունի և անփոխարինելի ավանդն է բերում մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, պետության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման գործում:


Մասնագիտական տոնի և կառույցի հիմնադրման դարեդարձի առթիվ շնորհավորում եմ դատախազության բոլոր տարիների երախտավորներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ: Լիահույս եմ՝ հանրապետության դատախազության առաքելության իրականացմանը, համակարգի աննախադեպ բարեփոխումներին միտված ջանքերը կպսակվեն հաջողությամբ: Ավելին՝ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված խնդիրները և որակակական նոր մակարդակի վրա կդնեն ՀՀ-ում օրենքի գերակայության և իրավակարգի ապահովման առաքելությունը:


Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը դատախազության հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում: Ուզում եմ վերահաստատել Ակադեմիայի պատրաստակամությունը փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ, Դուք իրականացնում եք պատվաբեր առաքելություն՝ պաշտպանում եք պետության շահերը: Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար: Կրկին շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք՝ ձեզ և ձեր ընտանիքներին:

 

Ռեկտոր Ս. Առաքելյան