Մեկնարկել է ՀՔԾ քննիչների 2018 թվականի վերապատրաստումը
Մարտի 17-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչների վերապատրաստումը: Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ առնվազն 3 տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում են անցնում ՀՔԾ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը նպատակաուղղված է ՀՔԾ քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը քրեական իրավունքի, քրեական դատավարության, ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների, խոշտանգումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Ուսումնառության ժամաքանակ սահմանված է 30 ակադեմիական ժամ, ևս 10 ակադեմիական ժամ նախատեսված է հատուկ ուսուցման համար: Ուսուցման այդ ծրագիրը ուղղված է ՀՔԾ քննիչների մոտ հրազենի գործադրման հմտությունների ձևավորմանը և դրանց շարունակական կատարելագործմանը: Վերապատրաստումն իրականացվում է մարտի 17-ից ապրիլի 7-ը, շաբաթ օրերին: