ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հավաստագրերի հանձնման արարողություն Ակադեմիայում

27.04.2017

ԵԽ/ԵՄ Արևելյան գործընկերության 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի մաս կազմող <<Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ>> ծրագրի շրջանակներում իրավական ոլորտի մասնագետների համար տեղական իրավական համակարգին է ադապտացվել Մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրի <<Ապացույցների թույլատրելիությունը քրեական դատավարությունում>> HELP հեռավար դասընթացը:

 

<<Այդ դասընթացի ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն անմիջականորեն կապված է նույն թեմայով պատրաստված ձեռնարկի հետ (հեղինակներ՝ Արտակ Հարությունյան, Տիգրան Պողոսյան), ինչն ապահովել է դասընթացի առավելագույն արդյունավետությունը: Արդարադատության ակադեմիայի դասընթացավար Տիգրան Պողոսյանը մասնակցել է հեռաուսուցման այս դասընթացի մշակման աշխատանքներին, որը փորձարկվել է 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին 15 մասնակիցներից բաղկացած խմբի հետ, որի կազմում ընդգրկված էին քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

 

Ապրիլի 27-ին Արդարադատության ակադեմիայում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն և Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը հավաստագրեր հանձնեցին վերոնշյալ դասընթացը հաջողությամբ ավարտած իրավական ոլորտի մասնագետներին:

 

Ողջունելով ներկաներին՝ Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը նշեց, որ Ակադեմիան կարևորում է նման միջոցառումների կազմակերպումը և երախտապարտ է գործընկերներին ծրագրի իրականացմանն ուղղված աջակցության համար, որը չափազանց մեծ ներդրում է քրեական արդարադատության համակարգի զարգացմանը և բարեփոխումների պատշաճ իրականացմանը: <<Քրեական արդարադատության համակարգի բարեփոխումները և դրանց վերաբերյալ մեր ունկնդիրներին պատշաճ տեղեկատվություն և համապատասխան հմտություններ փոխանցելն ունի կարևորագույն նշանակություն>>,-ասաց Անահիտ Մանասյանը:

 

<<Մենք նպաստում ենք դատավորների, դատախազների, քննիչների կարողությունների բարելավմանը և կարևորում, որ մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը շարունակական լինի>>,- իր խոսքում նշեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն և ուրախությամբ արձանագրեց առաջին դասընթացի գրեթե բոլոր մասնակիցների ցուցաբերած բացարձակ գերազանց արդյունքը:

 

Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ քննչական կոմիտեի, Փաստաբանների պալատի ներկայացուցիչները: