Մեկնարկել է դատավորների տարեկան վերապատրաստումը
Արդարադատության ակադեմիայում ապրիլի 25-ից մեկնարկում է դատավորների 2017 թվականի տարեկան վերապատրաստումը: Առաջին խմբում ընդգրկված է 36 դատավոր: Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համապատասխան, որը մշակվել է Ակադեմիայի կողմից: Ծրագրի նպատակն է ապահովել ունկնդիրների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումն ու կատարելագործումը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա։
Ուսումնառության ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի համար 80 ակադեմիական ժամ է։ Յուրաքանչյուր դատավոր իր մասնագիտացմանը (քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչաիրավական) համապատասխան վերապատրաստվում է 40 ակադեմիական ժամ՝ հատուկ և 40 ակադեմիական ժամ՝ կա՛մ ընդհանուր, կա՛մ հարակից մասնագիտական դասընթացների շրջանակներում։