Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24.04.2017
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը և ունկնդիրները՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջ և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի լրանում է Օսմանյան Կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործության 102-րդ տարելիցը: