ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դատախազների վերապատրաստում՝ ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում

18.04.2017

Ապրիլի 18-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկում է դատախազների վերապատրաստման առաջին փուլը: Առաջին խմբում ընդգրկված է 20 դատախազ: Վերապատրաստումն իրականացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված և Կառավարման խորհրդի կողմից հաստատված դատախազների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրի համապատասխան:

 

Ծրագիրը նպատակաուղղված է դատախազների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է առկա և հեռավար ուսուցման ձևերով: Հարակից մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրկված դասընթացները կազմակերպվում են հեռավար, իսկ ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրկված դասընթացները՝ առկա ուսուցման ձևով:

 

Ուսումնառության ժամաքանակը յուրաքանչյուր դատախազի համար սահմանվում է 80 ակադեմիական ժամ։ Ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով: Յուրաքանչյուր դատախազ հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրկված դասընթացների շրջանակում վերապատրաստվում է 40 ակադեմիական ժամ, ինչպես նաև ընդհանուր կամ հարակից մասնագիտական դասընթացների մոդուլում ընդգրված դասընթացների շրջանակում՝ 40 ակադեմիական ժամ ծավալով։