ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դատավորի և դատախազի թեկնածուներն առաջին քննությունն են հանձնել

04.04.2017

Ապրիլի 4-ին մեկնարկել է Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց առաջին քննաշրջանը:

 

Այսօր գրավոր քննություն է հանձնել դատավորի 19 և դատախազի 21 թեկնածու: Միասնական քննությունը ընդհանուր մասնագիտական երկու դասընթացներից էր՝ <<ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումները>> և <<ՄԻԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները>>: Սահմանված կարգով՝ քննությունը տևել է 4 ժամ: 

 

Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող դատավորի և դատախազի թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 7 ամիս 2 շաբաթ է (2017 թվականի փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը)՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառությունը բաղկացած է ուսուցման 4 հատվածներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին ունկնդիրները քննություն են հանձնում համապատասխան առարկաներից: Ուսուցման 1-ին հատվածին հաջորդող քննաշրջանը, որը մեկնարկել է այսօր, կավարտվի ապրիլի 14-ին: Այս քննաշրջանում քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները կհանձնեն 3, քրեաիրավական և վարչաիրավական մասնագիտացմամբ՝ 4-ական քննություն: Այս քննաշրջանի ընթացքում 4 քննություն կհանձնեն նաև դատախազի թեկնածուները: