ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննական օր Ակադեմիայում

02.03.2017

Օրը քննական է Արդարադատության ակադեմիայում: Ավարտվել են դատական ծառայողների առաջին խմբի և Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման դասընթացները: Սահմանված կարգով՝ յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ավարտվում է արդյունքների գնահատմամբ, որն իրականացվում է բանավոր եղանակով, միասնական քննությամբ: Ըստ այդմ՝ արդյունքների գնահատմանը մասնակցել է դատական 30 ծառայող և Դատախազության աշխատակազմի 20 պետական ծառայող:

 

Դատական ծառայողները, ըստ մասնագիտացումների առանձնացված խմբերի, քննական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գիտելիքները <<Դատական ծառայության հիմնահարցեր>>, <<Դատական գործավարություն>>, <<Հաշվապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը>>, <<Արխիվային գործի հիմնահարցերը>> դասընթացներից: Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները՝ համապատասխանաբար <<Գործավարությունը դատախազական մարմիններում>>, <<Դատախազությունում պետական ծառայության հարցերը և պետական ծառայողների մասնագիտական էթիկա>>, <<Հաշվահապահական հաշվառման և գնումների իրականացման հարցերը>> դասընթացներից: 

 

Քննական հանձնաժողովը 26 դատական ծառայողի վերապատրաստման գնահատման արդյունքում տվել է <<համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին>>, 4-ին՝ <<զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է մասամբ>> եզրակացությունները: Դատախազության աշխատակազմի պետական 20 ծառայողները գնահատումն անցել են դրական արդյունքներով:

 

Տեղեկացնենք, որ ինչպես դատական, այնպես էլ Դատախազության աշխատակազմի պետական ծառայողները, օրենքով սահմանված կարգով, պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ: