Տեղեկատվություն Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների մասին
Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Ակադեմիա) կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հրապարակվում է Ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անվան և ազգանվան, գիտական աստիճանի, զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկատվությունը.
1. Սարգիս Թորոսյան- իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խոհրդատու.
2. Թամարա Շաքարյան- իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի դասախոս,
3. Սերգեյ Առաքելյան- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական:
Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Ե.Խունդկարյան