ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է HELP-ի հեռաուսուցման նոր մեթոդական ուղեցույցը

18.06.2016

Հունիսի 16-ից 17-ը Ստրասբուրգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը:


Համաժողովի մասնակից Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչներն աշխատանքային առանձին խմբերով քննարկել են ներպետական նախադեպային իրավունքի ներդաշնակեցմանն ու մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկություններին առնչվող հարցեր:


Աշխատանքային առաջին խմբում զեկույցով է հանդես եկել Արտաշես Խուրշուդյանը, որը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել իր կողմից համահեղինակած HELP ծրագրի հեռաուսուցման նոր մեթոդական ուղեցույցը: Ուղեցուցը մշակվել է HELP հեռաուսուցման հարթակի միջոցով՝ դասավանդվող դասընթացների մշակման և իրականացման մեթոդաբանության կատարելագործման նպատակով: