ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վերապատրաստում վերապատրաստողների համար

06.06.2016

Հունիսի 3-ից 5-ը Ծաղկաձորում անցկացվել է խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությանը և կյանքի իրավունքին առնչվող գործերին նվիրված վերապատրաստում վերապատրաստողների համար: Եռօրյա դասընթացին մասնակցում էին դատավորներ. ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից: Վերապապատրաստման մասնակիցները առաջիկայում կդասավանդեն Արդարադատության ակադեմիայում:

 

Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցնող ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակվել է 4 դասընթաց (մոդուլ), որոնցից երկուսը մանրամասն քննարկվել են եռօրյա վերապատրաստման ընթացքում: Դրանցից մեկը վերաբերում է խոշտանգման և վատ վերաբերմունքի քննությանը, կյանքի իրավունքին առնչվող գործերին, մյուսը՝ քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանությանը: Մյուս երկու մոդուլները ևս կքննարկվեն առաջիկայում նախանշված մեկ այլ վերապատրաստման ընթացքում:


Նոր մշակված դասընթացները ներառվելու են Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերում: Դասընթացների նյութերը նախատեսվում է հրատարակել առանձին ձեռնարկներով:

 

Վերապատրաստումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի <<Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ>> համատեղ ծրագրի շրջանակում:


Վերապատրաստումը վարում էին Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներ Ջուլիա Կոզման և Վեյն Յորդաշը, ինչպես նաև ԵԽ տեղական փորձագետներ, Արդարադատության ակադեմիայի դասախոսներ Արա Ղազարյանը և Սերգեյ Առաքելյանը: