ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Էմիլ Ամիրխանյանը աշխատաժողովներ է անցկացրել Կոսովոյում

25.04.2016

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Էմիլ Ամիրխանյանը ապրիլի 22-ից 24-ը Կոսովոյում երեք աշխատաժողով է անցկացրել՝ նվիրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հիմունքներին, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրներին:Աշխատաժողովները կազմակերպվել են Եվրոպայի խորհուրդի <<Մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների իրացման աջակցություն և օմբուդսմենի ինստիտուտի բարեփոխում>> ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցում էին Կոսովոյի դատավորներ, փաստաբաններ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ:

 

Աշխատաժողովները տեղի են ունեցել մայրաքաղաք Պրիշտինայում, ինչպես նաև Փրիզրեն և Փեք քաղաքներում՝ <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում>>, <<Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմունքները>> թեմաներով:

 

Աշխատաժողովների ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Կոսովոյում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:

 

Է. Ամիրխանյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության փորձը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմների ներդրման հարցում: