Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի պաշտոնական բացման արարողությանը

18.03.2014

Մարտի 18-ին Երևանում՝ Փիրումյանների 9 հասցեում պաշտոնապես բացվել է Արդարադատության ակադեմիան: Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է: