Պրոբացիային նվիրված սեմինար՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազի թեկնածուների համար
09.07.2019
Հուլիսի 9-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Պրոբացիայի ծառայությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ներկայացրեց սեմինարի թեման և դրա կարևորությունը և շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Դանոյանին մասնակցության համար: Պրոռեկտորը ներկաներին մաղթեց հաջող, հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
Սեմինարին ներկա էին Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրները՝ դատավորների թեկնածուների հավակնորդները և դատախազի թեկնածուները: