ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Կայացավ Ակադեմիայի գիտական խորհրդի առաջին նիստը

09.07.2019

Հուլիսի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի գիտական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Ակադեմիայի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը: Ներկա էին Խորհրդի կազմում ընդգրկված գիտնականներ, ՀՀ դատական, դատախազական և քննչական համակարգերի, նաև Ակադեմիայի աշխատակազմից ներկայացուցիչներ:

 

Օրակարգի հաստատումից առաջ Սերգեյ Առաքելյանը ողջունեց Գիտխորհրդի անդամներին և երախտագիտություն հայտնեց իր առաջարկն ընդունելու և Խորհրդի կազմում ընդգրկվելու համար: «Ակադեմիայի համար այս օրը պատմական է, քանի որ Գիտխորհրդի անդրանիկ նիստն ենք անցկացնում: Իր գործունեության գրեթե 6 տարիների ընթացքում Ակադեմիան հիմնական ուշադրությունը բևեռել է ուսումնական գործընթացի վրա՝ մի փոքր հետին պլան մղելով գիտահետազոտական գործունեությունը»,-նշեց Սերգեյ Առաքելյանը՝ ներկայացնելով Ակադեմիայի գիտական խորհրդի՝ որպես ռեկտորին կից գործող գիտական քաղաքականությանն օժանդակող համապատասխան կոլեգիալ խորհրդակցական մարմնի ձևավորման անհրաժեշտությունը, նպատակները:

 

Օրակարգում ընդգրկված էին Գիտական խորհրդի կանոնակարգի ներկայացման և «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի տպագրման երաշխավորության վերաբերյալ հարցերը: Հնչեցին առաջարկներ կանոնակարգում փոփոխություններ, լրացումներ անելու նպատակով, որոնք ընթացակարգով սահմանված քվեարկության արդյունքում ընդունվեցին: Ակադեմիայի գիտխորհուրդը նաև հրատարակման երաշխավորեց «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի առաջին համարը: