ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ HELP ծրագրի տարեկան համաժողովին

08.07.2019

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում հուլիսի 4-ից 5-ը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի տարեկան համաժողովին, որն այս անգամ նվիրված էր ԵԽ 70 և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 60-ամյակներին:

 

Համաժողովին մասնակցում էին ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի նախորդ տարվա ձեռքբերումները, քննարկվել են գործընկեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները: