ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռեկտորը Բուխարեստում մասնակցել է EJTN-ի գլխավոր վեհաժողովին

01.07.2019

Եվրոպական դատական ուսուցման ցանցի (EJTN) հրավերով Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է EJTN-ի 2019 թվականի գլխավոր վեհաժողովին, որն անցկացվել է հունիսի 27-ից 28-ը, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

 

EJTN-ը Եվրոպական Միության դատական համակարգում ուսուցման և փորձի փոխանակման հարթակներից է: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է զարգացնել վերապատրաստման չափորոշիչները և ուսումնական ծրագրերը, տարածել ոլորտում առկա փորձը և խթանել համագործակցությունը Եվրոպայում դատական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև:

 

Վեհաժողովին Սերգեյ Առաքելյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արդարադատության ակադեմիայի գործունեության առանձնահատկությունները՝ մասնավորապես ուսուցման կազմակերպումը առկա և հեռավար եղանակներով, իրականացվող գիտահետազոտական աշխատանքները, միջազգային համագործակցությունը: Ռեկտորի ելույթը լայն արձագանք է գտել ներկաների շրջանում, նրանք չափազանց հետաքրքրված էին ոչ միայն Ակադեմիայի գործունեությամբ, այլև համագործակցության ձևավորմամբ:

 

Վեհաժողովի ընթացքում քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, ընդունվել է EJTN-ի 2021-2027 թթ. ռազմավարական ծրագիրը: