Շնորհավորանք Դատախազության աշխատողի օրվա առթիվ
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով: Անգնահատելի է դատախազության՝ մեր պետության, համակարգի կայացման, ամրապնդման գործում ներդրած ավանդը: Արդեն մեկ դարից ավելի դատախազությունը շարունակում է կատարել իր առաքելությունը՝ պատվով և պատասխանատվության զգացումով, հանուն մեր երկրում օրինականության և իրավակարգի ապահովման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, մեր պետականության ամրապնդման:
Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը ՀՀ դատախազության հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան դատախազի թեկնածուների պատրաստման, դատախազության համակարգի աշխատողների արդյունավետ վերապատրաստման գործում: Ուզում եմ վերահաստատել Ակադեմիայի պատրաստակամությունը փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, արգասաբեր աշխատանք և ամենայն բարիք: Ցանկանում եմ, որ աշխատանքում լինեք հաջողակ և գնահատված: Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյան