Ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են անչափահասների հանցավորության հակազդմանը նվիրված միջազգային գիտագործնական համաժողովին
Հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Անչափահասների հանցավորության հակազդման քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանական հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով, որին ՀՀ համապատասխան կառույցների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև Ռուսատանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի Հանրապետությունների ոստիկանությունների պատվիրակությունները։
Համաժողովին մասնակցում էին նաև Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները։ «Ժամանակակից մեդիայի դերը ՀՀ-ում անչափահասների հանցավորության կանխարգելման կազմակերպման գործընթացում» վերտառությամբ գիտագործնական զեկույցով հանդես եկավ Հանրային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Աննա Մկրտչյանը (Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Գևորգ Իսրայելյանի համահեղինակությամբ):
Համաժողովի ավարտին մասնակիցներին դիպլոմներ հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը և նշեց, որ զեկույցները կհրապարակվեն Կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրում: