Դատական համակարգի ունկնդիրների ուսուցում - 2026
Դատական կարգադրիչների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագիր
Սույն ուսուցման ծրագիրը ներառում է դատական կարգադրիչների 2026թ. վերապատրաստման և հատուկ ուսուցման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, Բարձրագույն դատական խորհրդի 14.08.2025. N 1-Լ որոշման պահանջներին համապատասխան:
Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի վերապատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ 25.07.2025թ. թիվ N 14/25-Ու որոշման պահանջներին համապատասխան: