Դատական համակարգի ունկնդիրների ուսուցում - 2025
Դատական կարգադրիչների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է դատական կարգադրիչների 2025 թվականի վերապատրաստման և հատուկ ուսուցման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, Բարձրագույն դատական խորհրդի 23.08.2024թ. N 1-Լ որոշման պահանջներին համապատասխան:
Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2025թվականի վերապատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայականկուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ 31.07.2024. թիվ N ԴԴ Ե-6144 որոշման պահանջներին համապատասխան: