Դատախազության համակարգի ունկնդիրների ուսուցում - 2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է Դատախազության մասին ՀՀ օրենքի 38.1-րդ հոդվածով սահմանված կարգով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, գնահատման եղանակը, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է 2023թ. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Դատախազների տարեկան վերապատրաստման և հատուկ ուսուցման 2023 թվականի ուսուցման ծրագրեր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է դատախազների 2023թ. վերապատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագրերը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: