Դատական համակարգի ունկնդիրների ուսուցում - 2021
Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման ծրագիրը ներառում է դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2021 թվականի վերապատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթների հիման վրա:
Դատավորների հատուկ ուսուցման ծրագիր
Ուսուցման ծրագիր ներառում է դատավորների 2021թ. հատուկ ուսուցման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա:
Դատական կարգադրիչների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծրագիր
Ուսուցման ծրագիրը ներառում է դատական կարգադրիչների 2021 թ. վերապատրաստման և հատուկ ուսուցման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա:
Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման ծրագիրը ներառում է դատավորների թեկնածուների հավակնորդների 2021թ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, գնահատման եղանակը, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա:
Քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիր
Ուսուցման սույն ծրագիրը ներառում է դատավորների թեկնածուների հավակնորդների 2021-2022 թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման կրթական չափորոշիչները, ուսուցման ձևը, ուսումնառության ժամաքանակը և ժամկետները, գնահատման եղանակը, ինչպես նաև դասավանդվող առարկայական կուրսերի համառոտ նկարագիրը։
Ծրագիրը մշակվել է Արդարադատության ակադեմիայի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա: