ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

Դինամիկ փոփոխվող ու զարգացող աշխարհում յուրաքանչյուր կառույց կամա թե ակամա հայտնվում է տարաբնույթ մարտահրավերների առջև: Իսկ դրանց պատշաճ դիմագրավելու կամ արձագանքելու համար կարևոր է անձնակազմի արդյունավետ կառավարումը, առանց որի կարող են վտանգվել այս կամ այն կառույցի գործունեության արդյունավետությունն ու շարունակականությունը: ՀՀ արդարադատության ոլորտում այսօր էլ կատարվում են բարեփոխումներ, որոնք միտված են աշխատանքների կառավարումը նոր պահանջներով, մոտեցումներով, ոճով և չափանիշներով իրականացնելուն: Բարեփոխումներով սահմանված նպատակները, բարեփոխումների պահանջները հնարավոր չէ իրագործել կամ բավարարել առանց հմուտ, որակյալ և արհեստավարժ անձնակազմի: Իսկ նշված որակներն ունեցող անձնակազմ ձևավորելու համար անհրաժեշտ է ժամանակակից կառավարչական հմտությունների, մեթոդների իմացություն և այլն: