ՓԱՍՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀՌԵՏՈՐԻԿԱ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
Հասարակական համակարգում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներից անմասն չէ նաև ավանդաբար պահպանողական համարվող այնպիսի բնագավառ, ինչպիսին արդարադատության ոլորտն է: ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները, մրցակցային դատավարության սկզբունքի արմատավորումը նոր պահանջներ են ներկայացնում դատավորներին, դատախազներին, փաստաբաններին և այլն: Մասնագիտական հմտություններին ու գիտելիքներին զուգահեռ ավելի ու ավելի կարևոր են դառնում արդյունավետ հաղորդակցվելու, փաստարկելու և բանավիճելու, տպավորիչ ու համոզիչ ելույթ ունենալու կարողությունը, հռետորական հմտությունները: