ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

 

Վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների քանակի հսկայական աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի նաև Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց քանակով առաջատարներից է Եվրոպայում։ Անձին փախստականի կարգավիճակ շնորհելու որոշումը ենթադրում է բարդ գործընթաց ինչպես փաստերի ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ փախստականների պաշտպանության ոլորտում միջազգային և ներպետական իրավունքի նորմերի համակողմանի վերլուծության առումով։ Որպես կանոն համապատասխան գործընթացը իրականացվում է միգրացիայի ոլորտում լիազորված պետական մարմնի կողմից, իսկ դրա հետ կապված դատական վեճերը քննվում են վարչական դատարաններում։ Սակայն քրեական օրենսգրքով ապաստան հայցողների ու փախստականների մասով հատուկ դրույթները (329-րդ հոդվածի 3-րդ մաս), հանձնման գործընթացներում չվերադարձելիության սկզբունքի կիրառման առումով փախստականների մասով առկա հատուկ երաշխիքները, ինչպես նաև փախստականների իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, ենթադրում են փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացության անհրաժեշտություն նաև համապատասխան գործընթացում ներգրավված մարմինների մասով։