ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Լիլիթ Գրիգորյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (Խորհրդի նախագահ)

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 15 հունվարի, ք. Հոկտեմբերյան 


Կրթություն 
1990 թ. Հոկտեմբերյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց
1995 թ. Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ

 

Աշխատանքային գործունեություն

2023 թվականի հունիսի 12-ից առ այսօր – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

2022-2023 թ. հունիսի 12 – Երևան քաղաքի դատախազ
2013 - 2022 թթ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ
2007 - 2013 թթ. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ
2003 - 2007 թթ. Երևան քաղաքի դատախազի օգնական
1999 - 2003 թթ. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական
1998 - 1999 թթ. Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ
1996 - 1998 թթ. Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր

 

Այլ տեղեկություններ
Արդարադատության առաջին դասի խորհրդական
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով խրախուսվել է շնորհակալագրով, հուշանվերով, արտահերթ շնորհվել է դասային աստիճան, ինչպես նաև շնորհվել է նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան
Պարգևատրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության» մեդալով, ՀՀ վարչապետի, ՀՀ ազգային ժողովի  նախագահի շնորհակալագրերով, ՀՀ դատախազության 100-ամյակ հոբելյանական մեդալով և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով
Ամուսնացած է, ունի երկու դուստր

img