Արթուր Չախոյան
ՀՀ քննչական կոմիտեի Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., 4 հոկտեմբերի, գ. Մեծ Մանթաշ
Կրթություն
1995 – 1999թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2003 – 2005թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2007 – 2011թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, հայցորդ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աշխատանքային գործունեություն
2025թ-ից ՀՀ քննչական կոմիտեի Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
2014թ-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ
2021-2023թթ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ
2020-2021թթ. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ
2020թ. ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
2019-2020թթ. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ
2016-2019թթ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2015թ. ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս
2013-2016թթ. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ
2005-2014թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ապա՝ ասպիրանտ
2001-2013թթ. Երևանի պետական համալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ լաբորանտ, ապա՝ լաբորատորիայի վարիչ
Այլ տեղեկություններ
ՀՀ Նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
Ամուսնացած է, ունի երեք երեխա