ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արմեն Ասատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 1991 թ․, Արարատի մարզի Բերքանուշ գյուղ

 

Կրթություն

2009-2013թթ.  ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան

2015-2017թթ.  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան

2024 թ.  Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ

 

Աշխատանքային գործունեություն

2025թ. հունիսի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

2025թ.ապրիլի 22-ից հունիսի 30-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական

2024-2025 թթ.   ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ գործունեությանն աջակցման վարչության բաժնի պետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ

2023–2024 թթ․  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

2021-2023 թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ

2019-2021 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ

2018-2019 թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ

2014-2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերով քննիչ

2013-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի տեսուչ, ապա՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ

 

Այլ տեղեկություններ

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, ինչպես նաև բազմաթիվ գերատեսչական մեդալներով

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին

 

Երկու գիտական հոդվածների հեղինակ է

 

Ամուսնացած է, ունի մեկ զավակ

img