Հայկ Մանանդյան
ՀՀ դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986թ., ք. Էջմիածին
Կրթություն
2003-2008թթ. ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2025թ. ՀՀ դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2024-2025թթ. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ
2024թ. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնին գործուղված
2023-2024թթ. ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչություն գործուղված ավագ դատախազ
2023թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ
2022-2023թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2021-2022թթ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար
2018-2021թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
2015-2018թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
2014-2015թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ
2014թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր պաշտոնում պաշտոնակատար
2012-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ
2010-2012թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ
2008-2010թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ, ի հաշիվ ավագ քննիչի
Այլ տեղեկություններ
Դասային աստիճանը՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական
Պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև բազմաթիվ գերատեսչական մեդալներով
2020 թվականին մասնակցություն ռազմական գործողություններին
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին