ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՄԱԿԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987թ., ք․ Երևան
 
Կրթություն
2011թ. ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ
2013թ. ԳՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
 
Աշխատանքային գործունեություն

2025թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-334-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
2024թ․ օգոստոսի 29-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-249-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով
2023թ․ փետրվարի 13-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2023թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-34-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2022-2023թթ. Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետ
2020-2022թթ. Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժին պետ
2018-2020թթ. Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ
2016-2020թթ․ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնի մասնագետ, ապա Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժնի մասնագետ, այնուհետև՝  Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնի մասնագետ
2016-2017թթ. Դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի մասնագետ
2014-2016թթ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ որպես դատարանի նախագահի խորհրդական
2012-2014թթ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` որպես դատավորի օգնական
2011-2012թթ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` որպես դատավորի գործավար
2008-2009թթ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` որպես դատավորի գործավար

 

Այլ տեղեկություններ
 2009-2011թթ. Ծառայություն ՀՀ Զինված ուժերում
2014թ-ի հուլիսի 15-ին Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
2019-2023թթ. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամ
2022թ. «Դատական ծառայողների միություն» ԱԿ նախագահի պաշտոն

Ընդգրկված է եղել ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) ռիսկի ազգային գնահատման հետ կապված աշխատանքների իրականացման աշխատանքային խմբում
Ընդգրկված է եղել «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացման» ծրագրի համակարգող խորհրդում` որպես խորհրդի անդամ

 

img