«Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոց
Արդարադատության ակադեմիայի և «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվեց 2026թ. ապրիլի 30-ին:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ու «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագրական խորհրդի նախագահ Ռուբեն Մարկարյանը իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: